ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում անգլերեն չխոսող հիվանդը հենց նոր երեխա է ծննդաբերել:
Ծննդաբերությունը շատ երկար տևեց, ինչը նորածնի մոտ առաջացրեց պտղի դիստրես, որն էլ, իր հերթին Ապգարի սանդղակով ցածր ցուցանիշների պատճառ հանդիսացավ: Բժիշկը խորհուրդ տվեց իրականացնել արգանդի փողերի կապում, քանզի, եթե նա մի անգամ ևս հղիանա, ապա վտանգի կենթարկի իր և իր հաջորդ երեխայի կյանքը: Զննություն անցնելուց հետո հիվանդը ստորագրեց համաձայնության ձևաթուղթը, չնայած որ չհասկացավ, թե ինչ է գրված այդ համաձայնության ձևաթղթի մեջ:
Ծննդաբերությունից հետո նրան տեղափոխեցին վիրահատարան: Հիվանդը զարմացած էր, որ նրան չեն տանում իր հիվանդասենյակը՝ նորածին երեխային տեսնելու համար: Նա հարցրեց. «Ինչու՞ ինձ չեք տանում իմ հիվանդասենյակը:» Հենց այդ ժամանակ հիվանդանոցի աշխատակիցները սկսեցին փնտրել թարգմանչին: Երբ որ թարգմանիչը եկավ, նրան տեղեկացրեցին ընթացակարգի վերաբերյալ և նա բացատրեց հիվանդին, որ նրան տանում են վիրահատարան, որպեսզի այնպիսի վիրահատություն իրականացնեն, ինչից հետո նա այլևս երեխա ունենալ չի կարողանա: Հիվանդը ցնցված էր: Նա հայտնեց, որ չի ցանկանում անցնել այդպիսի վիրահատություն: Բժիշկը տեղեկացրեց հիվանդին, որ նա ստորագրել է համաձայնության ձևաթուղթը (որն անգլերեն լեզվով էր): Հիվանդը հայտնեց, որ չի հասկացել, թե ինչի համար է ստորագրում, քանզի նա չի կարողացել հասկանալ բժշկի բացատրությունները, հետևաբար նա հրաժարվում է վիրահատություն կատարելու թույլտվությունից: Նա խնդրեց տանել իրեն իր հիվանդասենյակ՝ իր երեխային տեսնելու համար:
22. Ի՞նչն հանդիսացավ նորածնի մոտ Ապգարի սանդղակով ցածր ցուցանիշների պատճառ: